Այո, մեր զինվորները անցնում են ադրբեջանական դիրքի կողքով

13/1/2026 15:26

Հերքում եմ, չեն ստուգում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ Նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ճիշտ է ինֆորմացիան, որ Սյունիքի դիքեր բարձրանալիս մեր սուվերեն տարածքի վրա Ադրբեջանցի սահմանապահները ոտքից գլուխ ստուգում են հայ զինծառայողներին: Խոսելով Սև Լճի դիրքի մասին՝ Պապիկյանը նշեց, որ մեր զինվորները անցնում են ադրբեջանական դիրքի կողքով. «Սև լճի» ընտրանքը հետևյալն է, կամ պետք է այդ դիրքը թողնենք, կամ պիտի անցնենք Ադրբեջանական դիրքի կողքով: Սա հստակ է, նոր չէ, ես չեմ դրա հեղինակը, ես չեմ դրա միակ շահառուն: Դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պիտի մեղադրեք հայրենիքի ինչ որ հատված զիջելու մեջ: Մեր զինվորները անցնում են Ադրբեջանական դիրքի կողքով՝ բլոկ պոստով»,- նշեց նա: Խոսելով ռազմական տեխնիկա ձեռք բերելու մասին՝ Պապիկյանը նշեց, որ ինքն անձամբ է լրագրողներին ուղեկցել ու ցույց տվել դրանք. «Ես անձամբ՝ պատրաստակամություն հայտնած լրագրողներին ուղեկցել եմ ու ցուցադրել վերջին տարիներին ձեռք բերված սպառազինության և ռազմական տեխնիկայի նորագույն նմուշները: Անկեղծ լինելու պարագայում դուք կարող եք հաստատել, որ դրանք լուրջ ձեռքբերումներ են, և սրա հետ չի կարելի հաշվի չնստել»: