«Զանգեզուրի միջանցքը» կարող է շահագործման հանձնվել մինչև 2030 թվականը

13/1/2026 15:27

«Զանգեզուրի միջանցքը» կարող է շահագործման հանձնվել մինչև 2030 թվականը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է նախագծի վրա աշխատանքները։ «Նախիջևանի կողմում կան նաև անավարտ հատվածներ։ Ադրբեջանը, հավանաբար, այս տարի կսկսի դրանց շինարարությունը», - նշել է Ուրալօղլուն։ Նրա խոսքով՝ թուրքական կողմն այս տարի առաջընթաց է ակնկալում այս ուղղությամբ։