«Մեր ձևով» շարժմանը շատ դրական ենք վերաբերվում
13/1/2026 15:29

Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է և ապօրինաբար հալածվում է այս իշխանությունների կողմից: Այն, ինչ տեղի է ունենում Սամվել Կարապետյանի նկատմամբ, մեզ համար անընդունելի և դատապարտելի է: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա ընդգծեց, որ Կարապետյանը շատ ուղիղ հալածվում է հայկական եկեղեցու և հայկական ինքնության կողքին կանգնելու համար։
«Ինչ վերաբերում է «Մեր ձևով» շարժմանը, մենք շատ դրական ենք վերաբերվում և հույս հայտնում, որ նոր ձևավորվող շարժումն ընդդիմադիր դաշտում կունենա իր տեղն ու դերը: Թե ով կլինի վարչապետի թեկնածուն, ինչ ծրագրերով հանդես կգան՝ մեր որոշելիքը չէ»,-նշեց Սաղաթելյանը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հավելեց, որ վստահ է՝ շարժումն ունի թիմ, ունի ծրագիր և հանրությանը համապատասխան առաջարկներ կանի, ըստ դրանց քաղաքացիները կորոշեն՝ ում քվե տալ։