Գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս անհայտ որոնվող տղայի մարմինը
13/1/2026 21:21

Երեկ՝ հունվարի 12-ին, Shamshyan.com-ը հայտնել էր, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից, հրշեջ-փրկարարները դուրս էին բերել դի։
Այսօր՝ հունվարի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են, որ հայտնաբերված դին Երևանի բնակիչ 18-ամյա Միխայել Դ.-ն էր, ով որպես անհետ կորած դեկտեմբերի 11-ից որոնվում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։