Միրզոյանը Ռուբիոյի հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի հարցը
14/1/2026 12:22

Մենք քննարկել ենք և երկկողմ, և TRIPP-ից բխող համագործակցության հեռանկարները, քննարկել ենք այն հնարավոր խոչընդոտները, որոնք այս պահին մի փոքր չեն համապատասխանում խաղաղության ձևավորվող դրական տենդենցներին: Իհարկե, Ադրբեջանում պահվող անձանց հարցը այդ հարցերից մեկն է,- այս մասին Վաշինգտոնից՝ ԹՐԻՓՓ փաստաթղթի վերաբերյալ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը:
Հարցին, թե քննարկվե՞լ են արդյոք ԱՄՆ-ում որոշակի միջնորդության և աջակցության հնարավոր քայլերը, Միրզոյանը պատասխանեց, որ այո՝ քննարկվել են Ադրբեջանում պահվող անձանց հարցը իր և պետքարտուղարի միջև հանդիպման ժամանակ: