Բանակը պետք է զերծ մնար բռնաճնշումներից. Մայր Աթոռ

14/1/2026 15:22

Նման մտահոգիչ տեղեկություններ և ահազանգեր ստացվել են Մայր Աթոռում. Երևույթը միանշանակ դատապարտելի է և անընդունելի․ News.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Մայր Աթոռը՝ անդրադառնալով տարածվող լուրերին, որ իշխանության ուժային կառույցները բացահայտ ճնշումներ են գործադրում ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավորություն իրականացնող գնդերեցների նկատմամբ և սպառնալիքներով պարտադրում են վերջիններիս միանալ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների նախաձեռնած հակաեկեղեցական արշավին։ Մայր Աթոռի արձագանքում, մասնավորապես, ասվում է. «Կարծում ենք՝ բանակը պետք է զերծ մնար նման բռնաճնշումներից։ Բանակի հոգևոր առաջնորդության արդեն կայացած ինստիտուտի կարևորագույն առաքելություն է իրականացնում մեր Զինված ուժերում, գնդերեցները ոչ միայն հոգևոր, այլև բարոյահոգեբանական ծառայություն են մատուցում։ Իշխանությունների կողմից իրենց դիրքի չարաշահմամբ նման գործողությունների մեջ գնդերեցների ներքաշումը և կիրառվող հարկադրանքները վտանգում են այս ինստիտուտի առաքելությունը, ինչը լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին»։