Կմնանք ԵԱՏՄ անդամ այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի

14/1/2026 15:28

Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ մենք չենք կարող միևնույն ժամանակ լինել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության անդամ,- «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Մենք այսօր ԵԱՏՄ անդամ ենք, ինչ նշանակում է որ այս կետում անհամատեղելիություն չկա, հակառակ դեպքում դա հնարավոր չէր լինի։ Հետևաբար այնքան ինչքան համատեղելիությունը հնարավոր կլինի, մենք կշարունակենք նաև մնալ ԵԱՏՄ անդամ։ Երբ այլևս համատեղելիության անհնարինություն կարձանագրի, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ կկայացնենք այն որոշումը, որը կբխի Հայաստանի ժողովրդի ազատ կամարտահայտությունից»,- նշել է Փաշինյանը։