Հայաստանը դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ գործողությունների համար

14/1/2026 15:48

Եթե Թրամփը ցանկանում է հարգանքի վրա հիմնված բանակցություններ վարել, ապա Իրանը պատրաստ է․ այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրգուլամին: «Շատերն էին սպասում, որ Իրանում անկայունություն ստեղծվի և անջատողական որոշ ուժեր ակտիվանան և Իրանը մասնատեն: Սա այն գորընթացն է, որին որ իսրայելցիները հետամուտ են լինում: Իհարկե երբեք դա դրանց չի հաջողվի, սակայն եթե որևէ հաջողության հասան, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու: Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, և նրանց կանաչ լույս է տրվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ և հանդես գան անհարգալից ու վիրավորական հայտարարություններով հանդես գան: Արդեն վեց օր շարունակ՝ ժամը 18:00-ից մինչև 21:00-ն, Իրանի դեսպանատան շենքի առջև հանդես են գալիս անհարգալից ու վիրավորական հայտարարություններով և հեճուկս նրան, որ մենք հայտնում ենք մեր բողոքը, այդ գործընթացը շարունակվում է: Մենք ամենադժվար պահին կանգնել ենք Հայաստանի ժողովրդի և կառվարության կողքին, օրինակները շատ են: Մենք այսօր գտնվում ենք ծանր իրավիճակում և այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի դիմաց, կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար»,- ասել է դեսպանը: