Բաքվում պահվող գերիներ են հանձնվել ՀՀ-ին

14/1/2026 16:34

Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը: «Ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ»,- նշել է նա: