Փաշինյանը հանդիպում է ունեցել Մարկուս Ռիտերի հետ

14/1/2026 16:51

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին, ով ավարտում է գործունեությունը մեր երկրում։ Փաշինյանը բարձր է գնահատել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում և կարևորել նրա դերը խաղաղության և կայունության ամրապնդման գործում։ Մարկուս Ռիտերը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ նշելով ՀՀ Կառավարության հետ ձևավորված սերտ երկխոսության փաստը։ Փաշինյանը Մարկուս Ռիտերին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։