Գործընթացն իրականացվել է որպես խաղաղության գործնական արդյունք. ԱԱԾ

14/1/2026 16:52

2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն: «Գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք»,- նշված է հաղորդագրության մեջ: