Սուրբ Գեղարդն անխաթար, անվնաս, Մայր Աթոռում է
14/1/2026 20:20

Սուրբ Գեղարդն անխաթար, անվնաս, ապահով, անվտանգ Մայր Աթոռ սուրբ էջմիածնում է. այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։
Դիտարկմանը, որ Գեղարդից ինչ–որ մասնիկ ռուս ուղղափառ եկեղեցուն նվիրվել է, Հայր Ասողիկը հիշեցրել է, որ դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիները իրար մասունքներ նվիրել են, նվիրում են և նվիրելու են։
«Դա բացառապես եկեղեցու իրավունքն է և որևէ մեկն այդտեղ ասելիք, անելիք չունի։ Եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում, բայց և եկեղեցին գիտի` ինչ է նվիրում, ինչպես է նվիրում և այդ ամենի արդյունքում ինչպես է անխաթար մնում սրբությունը, որը առաջին դարից պահվել է հայոց աշխարհում։ Մենք նվիրել ենք ընդամենը Գեղարդի մանրակերտը»,– ասել է նա։