Ընտանիքի 4 անդամ տեղափոխվել է հիվանդանոց
14/1/2026 23:21

Հունվարի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բաղրամյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից «սննդային թունավորում հարցական» ախտորոշումներով «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 4 անդամներ։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Արմավիրի մարզի բնակիչներ 35-ամյա Սևակ Հ․-ն, 34-ամյա Էմմա Հ․-ն, 6-ամյա Է․ Հ․-ն և 9-ամյա Է․ Հ․-ն, ովքեր այնուհետև տեղափոխվել են «Երևան» բժշկական կենտրոն։
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված տանը բացակայում է բնական գազը, սակայն առկա է պրոպան տեսակի հեղուկ գազ և տունը տաքացնելու համար օգտագործում են փայտե վառարան և նրանք նույն օրը ժամը 20։30-ի սահմաններում գտնվելով տանը «Աթենք» մսամթերքին պատկանող խինկալի ուտելուց հետո իրենց վատ են զգացել, ինչի հետևանքով զանգահարել են շտապօգնություն և թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի փաստով ոստիկանության Բաղրամյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիրի քննչական վարչություն: