Վիգեն Էուլջեքչյանը զինվորական քննչական վարչությունում է
15/1/2026 12:20

Բաքվի գերությունից վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն այժմ ՀՀ զինվորական քննչական վարչությունում է։ «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Մենք եկանք հոսպիտալ, տնօրենն ասաց, որ Վիգեն Էուլջեքչյանը լիովին առողջ է, որևէ խնդիր չունի։ Այժմ նա ՀՀ զինվորական քննչական վարչությունում է, պետք է ընթացակարգային գործողություններ կատարվեն։
10 րոպե առաջ է հոսպիտալից տեղափոխվել քննչական, չենք հասցրել տեսնել Վիգենին։ Այժմ կմեկնենք քննչական վարչություն, որտեղ էլ Լինդան կհանդիպի իր ամուսնուն»,- նշել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերու` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիֆ Խաչատրյանին: