Մխիթարություն և հոգու ուրախություն էր տեղեկանալ չորս հայորդիների հայրենիք վերադարձի մասին

15/1/2026 13:46

Մխիթարություն և հոգու ուրախություն էր մեզ համար տեղեկանալ Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող չորս հայորդիների հայրենիք վերադարձի մասին։ Այսօր հայտարարություն է տարածել Գարեգին Բ Կաթողիկոսը: «Մաղթում ենք, որ Տիրոջ օրհնությամբ և համայն մեր ժողովրդի զորակցությամբ նրանք վերականգնեն իրենց կյանքի խաղաղ ու բնականոն ընթացքը՝ ընտանյաց ու սիրելիների հետ միասին։ Մեր աղոթքն է, որ բոլոր գերյալները շուտափույթ և ապահովաբար վերադառնան Հայրենիք։ Թող Աստված խաղաղության շնորհի ներքո պահի աշխարհը համայն, մեր հայրենիքն ու մեր ողջ ժողովրդին»,-ասված է Գարեգին Երկրորդի հայտարարության մեջ։