ԵՄ-ն ողջունում է 4 հայի ազատ արձակումը

15/1/2026 16:08

Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից պահվող 4 հայի այսօրվա ազատ արձակումը և փոխանցումը, սոցցանցի էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Անիտա Հիփերը: