Դա լրագրողի կարծիք է

15/1/2026 21:33

Անընդունելի է նման մանիպուլյացիաներով զբաղվելը, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան` խոսելով Սոլովյովի վիճահարույց հայտարարության և, մասնավորապես, հայ հասարակությանն անհանգստացնող արձագանքի մասին։ «Նախ, դա լրագրողի կարծիք է, ընդգծում եմ՝ կարծիք: Երկրորդ, այս կարծիքը արտահայտվել է «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով: Երրորդ, այս կարծիքը իրականում ձևակերպվել է որպես հարց (ես հիմնվել եմ ուղիղ խոսքի վրա): Դա հայտարարություն չէր, այլ հարց էր, չգիտեմ՝ հռետորական էր, թե՞ այլ բան: Չորրորդ, այս արտահայտությունները հստակ, բացարձակապես ակնհայտորեն, սադրիչ կերպով ներկայացվել են բազմոցային վերլուծաբանների կողմից՝ որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: Սա անընդունելի է: Մեր երկիրը և Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով, ռազմավարական գործընկերությամբ, դաշինքով և եղբայրական բարեկամությամբ»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան: