Ո՞ր թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին
16/1/2026 09:59

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․
«Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում։
Մնում է պարզել միայն մեկ հարց՝ որ թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին՝ 2018-ից, 2020-ից, թե 2023-ից։
Հավատամիտ իմ ժողովուրդ, մեզ միասնություն է պետք»,- գրել է նա: