ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները զննում են հայ զինվորներին

16/1/2026 10:27

Հայաստանի ինքնիշխանության աստիճանը լավ պատկերացնելու համար իմացեք, որ մենք ունենք մարտական դիրք, որտեղ հերթափոխի մեկնող մեր զինվորներն անցնում են ադրբեջանական ճանապարհային արգելափակիչով (шлагбаум)՝ զննությամբ,- գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Ադրբեջանական այդ արգելափակիչը գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում։ Ու ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները զննում են մարտական դիրք գնացող հայ զինվորներին։ Ահա այսպիսի ինքնիշխանություն»,- գրել է նա։