Հայաստանը ցանկանում է սլաքներն ուղղել Ռուսաստանի վրա
16/1/2026 13:02

Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է Ռուսաստանին ներքաշել Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ երկաթուղային հատվածների վերականգնման գործում, որոնք այնուհետև կմիանան «Թրամփի երթուղուն», որպեսզի քննադատության դեպքում փոխի սլաքների ուղղությունը․ այս մասին, НСН-ի փոխանցմամբ, հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
Երեկ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին՝ Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ երկաթուղու հատվածները վերականգնելու հարցով նշել է, որ արդեն քննարկել է այդ հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև երկու երկրի կառավարությունների մակարդակով։
«Սա հաջորդել է 3 օր առաջ «Թրամփի միջանցքի» ստեղծման մասին համաձայնագրերի բովանդակության վերաբերյալ հայտարարություններին, որոնք մասամբ բացահայտեցին ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը: Այս համաձայնագրերը ցույց են տալիս, որ այս միջանցքով տարանցումից շահույթ ստացող ընկերության 76%-ը կպատկանի ԱՄՆ-ին, իսկ 24%-ը՝ Հայաստանին: Ուրիշ ոչ ոք չի կարող մասնակցել: Ռուսաստանը կարող է ներգրավված լինել որոշ գործառույթներում, բայց չի կարող լինել այս ընկերության հիմնադիրների կամ բաժնետերերի շարքում: Դրանից հետո Փաշինյանը ջանք գործադրեց ժեստ անել՝ շեղելու քննադատությունը, որ ինքը անտեսում է Ռուսաստանի շահերը»,- ընդգծել է Զատուլինը:
Զատուլինը շեշտել է, որ Հայաստանը ցանկանում է սլաքներն ուղղել Ռուսաստանի վրա. նրան չեն հետաքրքրում Մոսկվայի շահերը։