Մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել

16/1/2026 13:10

Այսօր՝ հունվարի 16-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 22 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Սևակ Ի.-ի վարած «Toyota» մակնիշի և 35-ամյա Վահան Ս.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Toyota»-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց է։ Այն սպասարկող ընկերությունը, որն ըստ դեպքի վայրում հավաքվածների «Գավառ սերվիս»-ն է, մատը մատին չի տվել, ճանապարհի մերկասառույցը չի մշակել աղ ու ավազի խառնուրդով, ինչն էլ դարձել է ողբերգական վթարի պատճառ։