Կոտրում են WhatsApp հաշիվներ
16/1/2026 21:23

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է, որ զանգվածային whatsapp-ներ են կոտրում՝ դեռ հասկանալի չի, թե ոնց:
«Վերականգնելու պրոցեսը չի ստացվում դեռ, կոդեր չի գալիս: Ամեն դեպքում, ստանդարտ վերականգնելու ձևը կա chat.cyberhub.am չատում: Նրանք՝ ումը դեռ չեն կոտրել, շտապ միացրեք երկփուլայինը, որպեսզի չկոտրեն:
Կոդ դրեք ու չմոռանաք դրած կոդը, այդպես չեն կոտրի: Արեք, մինչև կհասկանանք ոնց ա արվում, ու ոնց վերականգնել»։