Խոշոր հրդեհ՝ Երևանում
17/1/2026 11:38

Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցի թիվ 83 հասցեում վուլկանիզացիա է այրվում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ կժամանեին Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, կրակի դեմ, որը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից, պայքարել են վուլկանիզացիայի աշխատակիցներն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ ոստիկանության Մալաթիայի բաժնում պարզվում է, ինչպես նաև վուլկանիզացիայի սեփականատիրոջ ինքնությունը։