Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան

17/1/2026 17:13

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան․ այս մասին հայտնել է նրա պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը: «Բժիշկն այնպիսի ախտորոշում էր տվել, որն անհամատեղելի է կալանքի հետ և նրան տեղափոխելը ՔԿՀ կարելի է բնութագրել որպես հանցագործություն, որը միտված է մարդուն հասցնել մահվան, իսկ այս ՔԿՀ–ում բժիշկ չկա, բուժքույր է միայն»,– նշել է փաստաբանը։