Կյանքից հեռացել է Զառա Արամյանը

17/1/2026 19:28

ՀՀ մշակույթի վաստակավոր արտիստ Զառա Արամյանը մահացել է։ Նա 55 տարեկան էր։ Դերասանուհին երեկվանից վերակենդանացման բաժանմունքում էր, նա սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել էր Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծանր։