Մասյացոտնի թեմի հոգեւորականների հայտարարությունը

17/1/2026 21:18

Մասյացոտնի թեմի հոգևորականաց դասը հայտարարություն է տարածել․ «Այսու, Մասյացոտնի թեմի ներքոհիշյալ եկեղեցականներս, հավատարիմ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը, որդիական մեր զորակցությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Մեզ համար վավերական է 2026 թ. հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը, որով ճանաչում ենք Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ Մենք և մեր հոգևոր խնամքին հանձնված եկեղեցական ծուխերը լիակատար աջակցություն ենք հայտնում մեր նորանշանակ առաջնորդին և պատրաստակամ ենք նրա հոգևոր իշխանության ներքո՝ սիրով, համերաշխությամբ և ծառայական ոգով, շարունակելու մեր սպասավորությունը հավատավոր մեր ժողովրդի և Սուրբ Եկեղեցու կյանքում։ Խնդրում և հորդորում ենք մեր հավատացյալ հայորդիներին՝ չտրվել պառակտիչ սադրանքներին, մոլորեցնող հայտարարություններին, և զգուշանալով Եկեղեցու միությունը խաթարող խոսքերից՝ պահպանել հոգևոր խաղաղությունը, միասնությունն ու հավատարմությունը Մայր Եկեղեցուն։ Ականջալուր լինենք Սուրբ Պողոսի առաքելական զգուշացմանը. «Քրիստոնյա մի եղբայր իր հավատակից եղբորը դատի է քաշում, այն էլ՝ անհավատների առջև։ Բայց ձեզ համար արդեն իսկ հանցանք է միմյանց դեմ դատ ունենալը։ Ավելի լավ կլիներ, որ հանձն առնեիք անիրավվել կամ զրկանք կրել» (Ա Կորնթ. 6։6-7)։ 1. Տ. Մխիթար քհն. Ալոյան - Շահումյանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, 2. Տ. Ղևոնդ քհն. Ղևոնդյան - Դալարի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, 3. Տ. Անդրեաս քհն. Թավադյան - Նորաբացի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, 4. Տ. Թաթուլ քհն. Գասպարյան - Մասիսի Սբ․ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, 5. Տ. Գրիգոր քհն. Հովհաննիսյան - Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, 6. Տ. Դերենիկ քհն. Միքայելյան - Արևշատի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, 7. Տ. Եփրեմ քհն. Հարությունյան - Մխչյանի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ, 8. Տ. Միքայել քհն. Նուրիջանյան - Մրգավանի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ, 9. Տ. Հովակիմ քհն. Հարությունյան - Վարդաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, 10. Տ. Ղազար քհն. Թորոսյան - Մարմարաշենի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, 11. Տ. Աբրահամ քհն. Մարտիրոսյան - Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, 12. Տ. Արծրուն քհն. Միքայելյան - Արարատ քաղաքի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ, 13. Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան - Վերին Արտաշատի Սբ. Աստվածածին և Դվինի Սուրբ Հարություն եկեղեցիների հոգևոր հովիվ, 14. Տ. Հովսեփ քհն. Սարգսյան - Վեդիի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, 15. Տ. Եզնիկ քհն. Մարդիրյան - Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ, 16. Տ. Բենիամին քհն. Ծատուրյան - Կանաչուտի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, 17. Տ. Արտաշես քհն. Հակոբյան - Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ, 18. Տ. Տիրան քհն. Նահապետյան - Բյուրավանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ, 19. Տ. Հարություն քհն. Հակոբյան - Արարատի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ, 20. Արսեն սրկ. Զոհրաբյան, 21. Ռոբերտ սրկ. Տերտերյան»։