Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն

18/1/2026 13:49

Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն: «Այս պահի դրությամբ Սամվել կարապետյանի նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալանքը համակցված գրավով և երկրից բացակայելու արգելքով»,- հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը: Նա նշել է, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը ենթադրում էր կրկին կալանքի ռեժիմ և 14 ժամ տևողությամբ դատական նիստը՝ դատավոր Դոլմազյանի գլխավորությամբ, կրկին հանգեցրեց նրան որ տնային կալանքը կիրառվեց որպես խափանման միջոց: «Իհարկե նաև այն սահմանափակումները, որոնք կիրառվել էին հրապարակային խոսքի առումով, վերացվել են: Հայաստանի հանրապետությունում ունենք մարդասիրության ճգնաժամ, երբ Սամվել կարապետյանը գտնվում էր հիվանդասենյակում և այդ պայմաններում ոստիկանները գալիս են և ներերակային ներարկումն ընդհատում: Սամվել Կարապետյանը երբ տեսավ ոստիկաններին հիվանդասենյակից, անջատեց համապատասխան սարքը և ասաց գնացինք»,- ասել է փաստաբանը: նա նշել է, որ 53 քննիչից բաղկացած քննչական խումբը դարձել է 23: