Իշխանությունը գիտակցում է իր ապօրինությունների ողջ հետևանքները
18/1/2026 18:02

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Արդեն 10-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կտրուկ սրվել է` նրան տեղափոխել են հիվանդանոց:
Հիշեցնեմ, որ Նարեկը դեռ հացադուլից առաջ լուրջ առողջական խնդիր ուներ, սակայն նրա վիրահատման խնդիրը տարբեր պատճառներով հետաձգվում է:
Նարեկի կալանավորման և նրա դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների քաղաքական հիմքի մասին արդեն իսկ ամեն ինչ հստակ է:
Իշխանությունը գիտակցում է իր ապօրինությունների ողջ էությունն ու հետևանքները, սակայն շարունակում է նույն գծի մեջ գործել:
Առողջություն և ազատություն Նարեկ Սամսոնյանին,
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»: