Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը վատացել է

18/1/2026 18:08

10 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը այսօր կտրուկ վատացել է։ Արձանագրվել է սրտի հետ կապված խնդիր և շտապ օգնություն է կանչվել, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից Սամսոնյանին տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սրտի վիճակը կարգավորվել է, Նարեկին հետ են տարել բանտ։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։