Վերացրեք աղքատությունը, նոր մտածեք պարգևավճարների մասին

18/1/2026 18:06

«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․ «1 դրամ աշխատավարձն արդար հատուցում է ամեն երկրի ղեկավարին, ում երկրում 500.000 աղքատ մարդ կա: Անգամ շատ է: Վերացրեք աղքատությունը, նոր մտածեք պարգևավճարների մասին: ՔՊ-ականները երբեք այսքան ահարկու չեն պաշտպանել ինչ որ բան, քան էս 2 օրը Փաշինյանի աշխատավարձը ու պարգևավճարը»,– գրել է նա։