Օրենքն ու սահմանադրությունը միայն ձևական բնույթ ունեն

19/1/2026 10:02

Ամիսներ շարունակ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը ազատությունից զրկված է այն բանի համար, որ Ամենայն Հայոց Հայրապետի հետ ազգակցական կապ ունի և Մայր Աթոռի դեմ գործողություններում իշխանությունն իր քայլը որպես ճնշման միջոց է դիտարկում,- ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է գրել․ «Իրավիճակն այնպիսի ամոթալի կետի է հասել, որ իշխանությունն իր ապօրինություններն իրականացնելիս որևէ բանի առաջ կանգ չի առնում: Ռեժիմի համար օրենքն ու սահմանադրությունը միայն ձևական բնույթ ունեն, իսկ երկրի բնականոն կյանքը կառուցվում է մեկ կոնկրետ անձի ներքին վախերի և քմահաճույքների հիման վրա»,- գրել է Աբրահամյանը։