Ղեկավարությունը չպետք է թմբուկ նվագի, այլ՝ զբաղվի տնտեսությամբ

19/1/2026 10:07

Երկրի ղեկավարությունը պետք է ոչ թե գնա քահանաների հետ կռվի, ոչ թե ամբողջ օրը թմբուկ նվագի, ոչ թե ուրիշ բաներով զբաղվի, որը ընդհանրապես կապ չունի տնտեսության հետ, այլ պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ, մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավ դարձնելով,- Մալաթիա-Սեբաստիայում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ «Իսկ ինչու՞ է նա զբաղվում նրանով, ինչով զբաղվում է, որովհետև մենակ դրանից է լավ հասկանում, որովհետև իր ամբողջ կյանքում նա զբաղվել է հակադրություններով, մարդկանց անվանարկելով, մարդկանց հանդեպ բացասական հույզեր առաջացնելով։ Իսկ ինչո՞վ է զբաղվել Սամվել Կարապետյանը։ Աշխատանքով։ Զբաղվել է աշխատատեղեր ստեղծելով, իր ամբողջ կյանքում նա զրոյից ստեղծել է աշխատատեղեր»։