Նոր ոստիկանապետ է նշանակվել
19/1/2026 15:50

Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ-ՆԳՆ փոխնախարար՝ ազատվելով փրկարար ծառայության պետ-ՆԳՆ փոխնախարարի պաշտոնից։
Փրկարար ծառայության պետ-ՆԳՆ փոխնախարար է նշանակվել Արամ Ղազարյանը, որ մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության պետի պաշտոնը։
Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի որոշումներից:
Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Կամո Ցուցուլյանին ազատել փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:
Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արամ Ղազարյանին ազատել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: