Երբ տեղեկացա ինձ դատապարտելու մասին՝ հենց նույն օրը վերադարձա արտերկրից
19/1/2026 15:52

Դատարանը տեղեկացրել էր, որ իմ ներկայությունը պարտադիր չի հրապարակման ժամանակ, դրա համար մտածել եմ, որ եթե ներկայությունս պարտադիր չի՝ կարող եմ ներկա չգտնվել, չնայած, որ նախօրոք պլանավորած գործեր ունեի արտերկրում: Երբ որ տեղեկացել եմ ինձ դատապարտելու մասին, հենց տվյալ օրը՝ հոկտեմբերի 28-ին, վերադարձել եմ արտերկրից,- դատական նիստի ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության իմփիչմենթի վարչապետի թեկնածու, Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանը՝ պատասխանելով դատավորի հարցին, թե ինչու Համբարձումյանը 2025 թվականի հոկտեմբերի 23-ին կայացած դատական նիստին չի ներկայացել:
«Ներկա չեմ գտնվել դատավճռի հրապարակման նիստին, գտնվել եմ Մոսկվայում, գնացել էի, քանի-որ աշխատանքային հանդիպումներ ունեի: Մի անգամ հայտարարություն եմ արել, հիմա ձեզ էլ ներկայացնեմ, ես գործարար համայնքի հետ հանդիպումներ ունեի՝ ներդրումների հետ կապված, դրա համար էլ գնացել էի»,- ասել է Համբարձումյանը։