Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել

19/1/2026 19:44

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ Կորդոբա նահանգում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է. «Խոր վշտով տեղեկացա Իսպանիայի Թագավորության Կորդոբա նահանգում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և վշտակցության խոսքեր եմ հղում Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին: Այս ծանր պահին զորակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»: