Քննչական մարմինները մուտք են գործել իմ բնակարան. Դեմոյան

19/1/2026 19:55

Այս պահին քննչական մարմինները մուտք են գործել իմ բնակարան և առանց իմ ներկայության իրականացնում են խուզարկություն: Այս մասին գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը: ՔԿ-ից Tert.am-ին հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ։