Արմավիրում անչափահասներ են վրաերթի ենթարկվել
19/1/2026 19:51

Այսօր՝ հունվարի 19-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում «Honda» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը առաջ է ընթացել և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս՝ բնակչի հողամասում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածներից մեկը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մյուսը՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
«Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները 15 և 17 տարեկան են։