ՄԻՊ-ը «չաղ ու բախտավոր» է իր պաշտոնում
19/1/2026 19:59

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․
«Իշխանական «լափամանի» կանոնավոր հաճախորդ դարձած և այդ պատճառով մասնագիտական, սահմանադրական և մարդկային պարտավորություններն ուրացած «ՄԻՊ»-ը, իհարկե, Նարեկի 11 օրվա չկերած ուտելիքի կարիքը չունի։
Նա «չաղ ու բախտավոր» է իր պաշտոնում, անտարբերության մատնելով երկրում մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների համակարգային, կոպտագույն եւ լայնածավալ խախտումները։
Նարեկի ապօրինի ազատազրկման, նրա առողջական վիճակի վատթարացման և դրա հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկած է ոչ միայն անձամբ Նիկոլի, այլև նրա կամայականությունները սպասարկող ողջ շղթայի մասնակիցների վրա, ներառյալ «գերազանցիկ» ՄԻՊ-ի, ով ավելի լավ է ծույլիկ լիներ, բայց մարդ մնար»,- գրել է նա։