Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
19/1/2026 20:05

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք ու գրավ:
Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղավոր էր ճանաչվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից և դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի 3 ամիս ժամկետով։ Համբարձումյանը մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության Հրապարակ գնացող քաղաքացիներին զենքով բռնություն գործադրելու համար:
Դավիթ Համբարձումյանը կալանավորվել էր հոկտեմբերի 28-ին: