Բանակում առկա խորքային խնդիրները շարունակում են մնալ օդում կախված

19/1/2026 22:53

ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում (գ. Ազատ) երեք տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը, որը խլեց 15 զինծառայողի կյանք, թեև գտնվում է դատական քաշքշուկի փուլում, մարդկային ճակատագրերն արդեն խարխլված են, իսկ բանակում առկա խորքային խնդիրները շարունակում են մնալ օդում կախված,- գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Իշխանությունը խորը և համապարփակ վերլուծություն իրականացնելու փոխարեն ընտրում է այլ ճանապարհ։ Մարդկային ցասումը լիցքաթափելու համար արագ-արագ «մեղավորներ» են նշանակում, հախուռն կերպով կադրային տեղաշարժեր իրականացնում՝ մեկին ազատում, մեկին տեղափոխում, մյուսին՝ ռեզերվ ուղարկում, իսկ հետո միայն սկսում մտածել, թե ինչ եղավ կամ ով էր իրականում մեղավոր։ Հինգ տարի է՝ քննարկում են համազգեստը, կազմակերպում «տուրիստական» շրջայցեր զինվորական ենթակառուցվածքներում, միմյանց մեդալներ ու կոչումներ տալիս, մինչդեռ իրական արդյունքներ այդպես էլ չկան»,- գրել է նա: