Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

19/1/2026 22:55

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը (բուք) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք), Սպիտակի, Դիլիջանի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից Ջերմուկ և Սիսիան քաղաքներ, Նոյեմբերյան-Ջուջևան և Նորավան-Կապան ավտոճանապարհները, Տիգրանաշենի ոլորանների Երասխ-Զանգակատուն հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Ստեփանավանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Մ-4 ավտոճանապարհից Հաղարծին և Պարզ լիճ հատվածները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Կոտայքի մարզի, Ապարանի, Արագածի (բուք է), Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի (բացի Մեղրի և Ագարակ քաղաքներից), Արարատի, Տավուշի և Լոռու մարզերում, Եղվարդի, Աբովյանի, Անիի, Արագածի տարածաշրջաններում և Եղեգնաձոր, Վայք քաղաքներում տեղում է ձյուն։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկ քաղաքում բուք է։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։