Իրանը hարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ԱՄՆ ռшզմական բազաներին

28/2/2026 14:57

Իրանը հարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմական բազաներին։ Այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը։ Նշվում է, որ տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցվել Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունից հետո։ Թիրախում են Կատարի Ալ-Ադիդ, Քուվեյթի Աս-Սալեմ, ԱՄԷ-ի Ալ-Զաֆրա և Բահրեյնի 5-րդ ԱՄՆ ռազմաբազաները։ Կատարի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է Իրանից արձակված հրթիռներ որսալու մասին։