Պահանջում ենք անհապաղ վերադառնալ քաղաքական և դիվանագիտական կարգավորման ուղուն
28/2/2026 17:03

Պահանջում ենք անհապաղ վերադառնալ քաղաքական և դիվանագիտական կարգավորման ուղուն։ ՌԴ-ն, ինչպես նախկինում, պատրաստ է նպաստել միջազգային իրավունքի, փոխադարձ հարգանքի և շահերի հավասարակշռության վրա հիմնված խաղաղ լուծումների որոնմանը, ասված է Իրանի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«ԱՄՆ-ի և Իսրայելի անխոհեմ զինված ագրեսիան անհիմն է։ Նրանք հարձակվել են Իրանի վրա՝ բանակցությունների վերսկսման քողի տակ։
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ի և Իսրայելի դրդապատճառները որևէ կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի հետ։ Էսկալացիայի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են ԱՄՆ-ն և Իսրայելը, որոնք փորձում են վերացնել Իրանի ղեկավարությունը։
ԱՄՆ-ի և Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը Մերձավոր Արևելքը արագորեն մոտեցնում է մարդասիրական, տնտեսական և ռադիոլոգիական աղետի»,- նշված է հայտարարության մեջ։