Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք երկրների արտգործնախարարների հետ
28/2/2026 17:05

Իրանի արտգործնախարար Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Իրաքի և Պակիստանի արտգործնախարարների հետ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածներից հետո, հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։
«Նա հարձակումները որակել է ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում և հայտարարել, որ Իրանը կօգտագործի ինքնապաշտպանության իր իրավունքը։ Մի շարք երկրներ դատապարտել են հարձակումները և կոչ արել անհապաղ դադարեցնել դրանք»,- նշված է հաղորդագրության մեջ։