Ալի Խամենեի մահը հաստատվել է
1/3/2026 09:35

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի մահը հաստատվել է․ այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։
«Մենք պատկանում ենք Ալլահին, և Նրան ենք վերադառնալու։ Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը սպանվել է»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Fars գործակալությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ընտանիքից զոհվել են նրա դուստրը, փեսան, թոռը և հարսը։
Այաթոլա Ալի Խամենեին սպանվել է իր աշխատասենյակում, աշխատանքի վայրում։ Fars-ի հաղորդմամբ՝ սպանության պահին նա կատարել է պաշտոնեական պարտականությունները իր գրասենյակում, իսկ սպանությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ փետրվարի 28-ի վաղ առավոտյան։
Գործակալության փոխանցմամբ՝ ԶԼՄ-ները բազմիցս տարածել են հայտարարություններ, թե Խամենեին, իբր, անվտանգության նկատառումներից ելնելով, թաքնվել է գաղտնի և լավ պաշտպանված վայրում։ «Նրա սպանությունը աշխատանքի վայրում կրկին հերքեց այս պնդումները և հակառակորդի հոգեբանական պատերազմը՝ ցույց տալով, որ նա միշտ գտնվել է ժողովրդի մեջ և իր տեղում»,— ասվում է հաղորդագրությունում։