Լարսը փակ է

1/3/2026 09:36

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի ոլորանները, Դիլիջան-Վանաձոր, Գյումրի-Բավրա, Նոյեմբերյան-Ջուջևան-Ոսկեպար ոլորանները, Գյումրի-Վանաձոր, Բերդ-Թթուջուր, Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհները և Սարավան-Զանգեր հատվածը փակ են կցորդով բեռնատարների համար։ Նիգավան գյուղից դեպի Սպիտակի ոլորանները և Վեդի-Լանջառ ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։