Գուտերեշը դատապարտել է Իրանի դեմ գրոհները
1/3/2026 09:38

Միավորված Ազգերի Կազմակերության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ եւ Իսրայելի մասշտաբային գրոհը։
«Սկսած այսօր առավոտվանից ես դատապարտել եմ Իրանին Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հասցրած մասշտաբային հարվածները»,- ասել է նա ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում։
Գուտերիշը ընդգծել է, որ միջազգային իրավունքը եւ միջազգային հումանիտար իրավունքի նորմերը պետք է պահպանվեն ցանկացած հանգամանքներում։ Նա նաեւ ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ տարաձայնությունների դիվանագիտական լուծման հնարավորությունը բաց է թողնվել։