Իրանում 40-օրյա սուգ է

1/3/2026 09:44

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեի մահվան կապակցությամբ երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ։ Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկիանը հայտարարել է, որ այս սպանությունը չի մնա անպատասխան։ «Այս մեծ հանցագործությունը երբեք չի մնա անպատասխան և կբացի նոր էջ Իսլամական և շիա աշխարհի պատմության մեջ»,- հայտարարել է Պեզեշկիանը և ավելացրել, որ իսլամական ժողովրդի և աշխարհի ազատ ժողովուրդների աջակցությամբ՝ սպանության մեջ ներգրավված մեղավորները և հրամանատարները կզղջան իրենց արածի համար։