Թրամփ․ Իրանի հետ համաձայնության գալը դարձել է ավելի հեշտ

1/3/2026 09:47

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ-ը CBS-ին հայտնել է, որ Իրանի հետ համաձայնության գալը «դարձել է ավելի հեշտ, քան մեկ օր առաջ»՝ Միացյալ Նահանգների և Իսրայելի հարվածներից հետո, որոնք, ի թիվս այլնի, հանգեցրել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի մահվանը։ «Այժմ դա շատ ավելի հեշտ է, քան մեկ օր առաջ, ակնհայտորեն»,— ասել է Թրամփը՝ պատասխանելով հարձակումներից հետո դիվանագիտական լուծման հնարավորության վերաբերյալ հարցին։