ԻՀՊԿ–ն շատ ավելի ծանրակշիռ դերակատարություն է ստանձնելու

1/3/2026 09:49

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Իրանական պաշտոնական աղբյուրները հաստատեցին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեիի մահը, թեև երեկ երեկոյան դրանում վստահ չէր նույնիսկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։ Սրանով փակվում է Իրանի հազարամյակների պատմության կարևորագույն էջ, որին դեռ շատ անդրադարձներ կլինեն։ Իրանում, ամենայն հավանականությամբ, հնարավորին արագ կընտրեն նոր հոգևոր առաջնորդ, բայց արդեն իսկ կարելի է ենթադրել, որ հոգևոր առաջնորդի զոհվելու և ընթացող պատերազմի պայմաններում շատ ավելի ծանրակշիռ դերակատարություն է ստանձնելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ Արդեն իսկ նման ազդակներ կան Իրանի ներքաղաքական դաշտում, սակայն առայժմ երկիրը կենտրոնացած է պատերազմի վրա»։